«Սևւիլիայի» հարձակվող Խավիեր Հերնանդեսը AS-ի հետ խոսել է Լա Լիգայում «Ռեալի» դեմ սպասվող խաղի մասին:
— Մրցաշրջան ես անցկացրել «Ռեալում»։ Եթե գոլ խփես, կնշե՞ս:
— Այո, իհարկե: Խփած գոլը ուրախություն է։ Կարծում եմ՝ խփած գնդակները միշտ պետք է տոնել։ «Ռեալն» ինձ համար յուրահատուկ ակումբ է, որին շատ եմ հարգում։ Ես նրանց շնորհակալ եմ։
— Սերխիո Ռամոսը կարող է անձամբ հսկել քեզ կիրակնօրյա խաղում։
— Դե, եթե խաղամ.. Սերխիոն շարունակում է մնալ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
Հարձակվողներին դժվար է խաղալ նրա դեմ։ Նա էտալոն է հավաքականի և ակումբի համար։
-Դու դեռ շփվու՞մ ես «Ռեալից» որևէ մեկի հետ:
— Մի քանի խաղացողների հետ, այո: Նաև Լուկաս Վասկեսի հետ, թեև նա ավելի ուշ էր տեղափոխվել: Նա հիանալի խաղացող է և մարդ, — ասել է Չիչարիտոն։