նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կնշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում:
Նշվում է, որ կատալոնացիները այս շաբաթվա ընթացքում կհայտարարեն Կումանի նշանակման մասին:
Հիշեցնենք, որ այսօր հայտարարվեց, որ Կիկե Սետյենը հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ավելի վաղ Կումանին նկատել էին Բարսելոնայի օդանավակայանում: