«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսել է իր կարծիքը «Սևիլյայի» հետ առաջիկա խաղի վերաբերյալ:
«Մի քանի օր ունեինք լավ պատրաստվելու համար: Մենք 6 օր ժամանակ խաղերի միջև հաճախ չենք ունենում, այնպես որ մենք պատրաստ ենք: Կարևոր է ցանկացած խաղում լավ մեկնարկել: Մենք պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը, հաղթահարենք նրանց ճնշումը, խելացի ու ստեղծագործ ձևով խաղանք, արդյունավետ գործենք խաղի կարևոր պահերին:
Այսպիսի հանդիպումներում անհատական հմտությունները կորոշեն ամեն ինչ»,- մեջբերում է Սուլշերին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Սևիլյա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 16-ին, Քյոլնում (Գերմանիա): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սևիլյայի» հաղթանակը գնահատում է 3,10 գործակցով, ոչ ոքին՝ 3,2, իսկ ՄՅՈւ-ի հաղթանակը՝ 2,5։