Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Ռաֆինյան կարիերան կշարունակի Հունաստանում։ Բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Օլիմպակոսի» հետ։ Այդ մասին հայտնում է Transfermarkt-ը։
34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ֆլամենգոն» էր: Ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականը, բայց պայմանագրում մի կետ կար, որը թույլ էր տալիս Ռաֆինյային վաղաժամկետ դադարեցնել այն:
Մյունխենի «Բավարիայի» կազմում պաշտպանը դարձել է Գերմանիայի յոթակի չեմպիոն։ Բրազիլացին գերմանական ակումբի կազմում խաղացել է 2011-ից 2019 թվականներին: