«Ատալանտան» ցանկանում է թարմացնել կազմը տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb.com-ը:
Ինչպես հաղորդվում է, գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մտադիր է հարձակվողական գծում ձեռք բերել նոր խաղացողներ, բայց ակումբը չունի անհրաժեշտ միջոցներ, այդ պատճառով «Ատալանտան» կարող է հրաժարվել մի քանի խաղացողներից:
Իտալական լրատվամիջոցներում ավելի շատ շահարկվում է կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկիի անունը: Իտալական ակումբը ուկրաինացի կիսապաշտպանին գնահատում է 25-30 միլիոն եվրո: