ՉԼ ընթացիկ խաղարկությունում այսօր հայտնի կդառնա կիսաեզրափաչի վերջին մասնակիցը: Քառորդ եզրափակչի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կմրցի ֆրանսիական «Լիոնի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչ դուրս գալու համար կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են գերմանական «Լայպցիգն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: