Լրագրող Խավյեր Լանցան հրապարակել է «Բարսելոնայի» հանդերձարանի լուսանկարը «Բավարիայի» հետ խաղի ընդմիջմանը:
Լուսանկարում հարձակվող Լիոնել Մեսսին ու դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն են: Հիշեցնենք՝ թիմերն ընդմիջման էին գնացել 4-1 հաշվով՝ հօգուտ «Բավարիայի»:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» 8-2 հաշվով հաղթել է «Բարսելոնային» ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Մյունխենցիների կազմում դուբլ է ձևակերպել Թոմաս Մյուլերը և Ֆիլիպե Կոուտինյուն, իրենց ակտիվում գոլեր են գրանցել նաև Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին, Ջոշուա Կիմիխը, և Ռոբերտ Լևանդովսկին: Կատալոնացիների կազմում աչքի է ընկել Լուիս Սուարեսը, ևս մեկ գնդակ մյունխենցիների դարպասում հայտնվել է ինքնագոլի արդյունքում. Դավիդ Ալաբան է գրավել սեփական դարպասը: