«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կիսվել է իր կարծիքով թիմի ներկայիս խաղաոճի մասին:
«Կա կողմնակի աղմուկ և ոչ մարզական խնդիրներ: Չեմ կարծում, որ հիմա կգնայի «Բարսա», ոչ: Հունվարին ես նրանց ասացի, որ դեռ ժամանակը չէ, որից հետո ակումբը ինձ հետ չի կապնվել:
Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ նրանց ամենայն բարիք եմ մաղթում: Ես մեծ հարգանք ունեմ Կիկե Սետյենի նկատմամբ, նրա թիմի խաղաոճը շատ նման է Կրոյֆի ոճին: Մեկ ուրիշ հարց է՝ արդյունքները», – մեջբերում է Չավիին Marca-ն:
Հիշեցնենք, որ այսօր «Բարսելոնան» և «Բավարիան» խաղալու են ՉԼ 1/4 եզրափակչի շրջանակում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23: 00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 3,55 գործակցով, ոչ ոքին՝ 4,20, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2։