Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Բերնդ Շուստերը կարծում է, որ «Բավարիայի» հանդիպումից առաջ, ակումբն անչափ կախված է Մեսսիի խաղից, տեղեկացնում է Bild-ը:
«Նրանք խաղադաշտում փնտրում են Մեսսիին և վախենում են խաղը վերցնել իրենց վրա:
Երկու տարբերակ կա. Մեսսիին դառնում է գոլերի հեղինակ ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին կամ էլ նա գնդակի հեղինակ չի դառնում, ինչից հետո «Բարսելոնան» դուրս է մնում պայքարից»,- ասել է Շուստերը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լեոն մասնակցել է 33 հանդիպման և դարձել ՝ 25 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա վաղը ՝ 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 3,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,05, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2։