Ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալել էր «Լիոնին». տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Դուբլի հեղինակ է դարձել Դիմիտրի Պայետը՝ գոլերից առաջինը խփելով 11-մետրանոցից: Հյուրերի կազմում հաշիվը կրճատել է Մուսա Դեմբելեն:
64-րդ րոպեից «Մարսելը» խաղացել է 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար կարմիր էքարտ է ստացել Սոբերոնը:
«Մարսելն» այս հաղթանակից հետո մեծ քայլ է կատարում՝ 9-րդ հորիզոնականից բարձրանալով 2-րդ տեղ: «Լիոնը» 14-րդ հորիզոնականում է:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ: