«Սելթիկը» հայտարարել է «Վեսթ Հեմի» կենտրոնական հարձակվող Ալբիան Այետիի տեղափոխության մասին: Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո:
Շոտլանդական ակումբը 23-ամյա շվեյցարացու հետ կնքել է քառամյա պայմանագիր:
Նախորդ մրցաշրջանում Այետին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նա իր ակտիվում 10 խաղ և մեկ գոլ ունի Շվեյցարիայի հավաքականի կազմում:
Hail Hail from our new number 🔟! 💪🍀
😎 #WelcomeAjeti pic.twitter.com/CgpTgBedTo
— Celtic Football Club (@CelticFC) August 13, 2020