Պաշտպան Յան Վերտոնգենը մոտ ժամանակներս կդառնա «Բենֆիկայի» խաղացող: Այս մասին գրում է Sky Sports-ը:
Բելգիացին ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել: Բուժզննումը կկայանա չորեքշաբթի կամ հինգշաբթի:
2012 թվականից Վերտոնգենը հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում, որտեղից հեռացել է հուլիսին՝ պայմանագրի ավարտվելուց հետո:
Լոնդոնյան ակումբում նա մասնակցել է 315 խաղի, խփել 14 գոլ ու դարձել 7 փոխանցման հեղինակ: