«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան նոր մրցաշրջանում հանդես կգա նոր խաղային համարով:
«Արքայական» ակումբի ֆան-շոփի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր մրցաշրջանում բելգիացին հանդես կգա 1 համարի մարզաշապիկով, որը կրում էր Ալֆոնս Արեոլան:
Նախորդ մրցաշրջանում Կուրտուան հանդես էր գալիս 13 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան Լա լիգայի անցած խաղարկությունում նվաճեց «Սամորայի» տիտղոսը՝ ամենից քիչ գոլ բաց թողնելով: