«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 33-րդ խաղն անընդմեջ գոլ խփեց: Վերջին անգամ ՊՍԺ-ն լիգայի խաղում գոլ չի խփել 2016 թվականի ապրիլին, երբ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Ռեկորդը պատկանում է «Ռեալին», որը 2011 թվականի մայիսից մինչև 2014 թվականի ապրիլը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 34 խաղերում անընդմեջ:
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն մրցելու է «ՌԲ Լայպցիգ» — «Աթլետիկո» զույգի հաղթողի հետ: