«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր չէ լքել «արքայական» ակումբը տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ չնայած «Յուվենթուսի» հետաքրքրությանը։
AS-ը գրում է, որ իսպանացի ֆուտբոլիստը տեղյակ է պահել իր ներկայացուցիչներին, որ չի ցանկանում որևէ առաջարկ դիտարկել այս ամառ։
Իսկոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին։ «Ռեալը» դեռևս կապ չի հաստատել նրա հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Հիշեցնենք, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։