Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հնարավոր է հաջորդ մրցաշրջանն անցկացնի հենց «Ռեալի» կազմում:
AS պարբերականի հաղորդմամբ, «արքայական» ակումբը ցանկանում է նրան վաղաժամ վերադարձնել «Ռեալ Սոսյեդադից», որտեղ նա խաղում էր վարձակալությամբ:
Վարձակալությունից հնարավոր վերադարձի գործում մեծ ավանդ ունի Զիդանը, որը տպավորված է 21-ամյա կիսապաշտպանի գրանցած աճով:
Ֆուտբոլիստը ցանկանում էր ևս մեկ տարի մնալ «Սոսյեդադում», սակայն Զիդանի հետ խոսելուց հետո փոխել է որոշումը:
Լա լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 31 խաղում նորվեգացին դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: