Կիսապաշտպան Աարոն Ռեմսին մոտ է «Յուվենտուսից» հեռանալուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն 29-ամյա ուելսացուն չի տեսնում իր ծրագրերում:
Հիշեցնենք, որ Պիռլոն օրեր առաջ նշանակվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինվելով Մաուրիսիո Սարիին: