ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է ակումբի մասին։
«ՊՍԺ-ն հրաշալի պատմություն է ինձ համար։ Ես իսկապես չէի կարծում, որ այսքան երկար ժամանակ կանցկացնեմ այս ակումբում։ Այդպես է ստացվել, քանի որ ակումբը տալիս է ինձ ամեն ինչ ֆուտբոլային առումով։
Առանց խնդիրների կավարտեմ կարիերաս այստեղ։ Մարդիկ հարցնում են, թե ինչու չեմ ցանկանում նոր ինչ-որ բան փորձել, բայց ինձ համար այստեղի ամեն նոր օրը նման է առաջինին»,-Վերատիի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։