ՌՊԼ-ի առաջին տուրի շրջանակում «Ուրալը» սեփական հարկի տակ մրցեց «Դինամոյի» հետ (0-2):
«Ուրալի» ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էին նախաձեռնությանը, սակայն, չկարողացան խուսափել պարտությունից:
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան ՝ Կլինտոն Ն՛ժին և Սիլվեստր Իգբունը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: