«Յուվենթուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն թուրինյան ակումբում ցանկանում է տեսնել «Ռեալի» կիսապաշտպաններից մեկին։
Իսպանական AS պարբերականը գրում է, որ «արքայական» ակումբի իսպանացի կիսապաշտպան Իսկոն Պիռլոյի տրանսֆերային գլխավոր նպատակներից է։ Իտալացի մասնագետը կարծում է, որ հենց Իսկոն կարող է դաշտի միջին գծում կարևոր դեր ունենալ Չեմպիոնների լիգան հետագայում հաղթելու համար։
Աղբյուրը հիշել է Պիռլոյի հայտնի արտահայտությունը, որ նա արել էր ՉԼ-ի անցած տարվա խաղարկությունում «Յուվենթուսի»՝ «Այաքսից» դուրս մնալուց հետո։ Իտալացին ասել էր, որ ՉԼ-ում հաղթելու համար պետք է Իսկոյի պես կիսապաշտպան ունենալ կազմում։