«Յուվենթուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն անդրադարձել է իր նշանակմանը թուրինյան ակումբի ղեկին։
«Ես շատ ուրախ եմ ու մեծ պատիվ ունեմ, որ ստացել եմ նման վստահություն ու հավատ «Յուվենթուսի» կողմից։
Պատրաստ եմ այս ապշեցուցիչ հնարավորությանը»,-գրել է Պիռլոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ երեկ «Յուվենթուսը» հեռացրեց Մաուրիցիո Սարիին, իսկ ժամեր անց գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Անդրեա Պիռլոյին։