«Ռեալի» համար մրցաշրջանը օգոստոսի 7-ին ավարտվեց։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը արձակուրդում են։
La Sexta-ի տեղեկություններով՝ «սերուցքայինները» կվերսկսեն մարզումները օգոստոսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։ Լա լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2019/20 թվականների մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։