Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում ավարտվել է խմբային փուլը։ Ի հայտ են եկել 16 ուժեղագույնները։
Անգոլա-Հրվ․ Կորեա խաղով այսօր մեկնարկում է 1/8 եզրափակիչը։ Մյուս զույգերը կազմել են Ճապոնիան ու Մեքսիկան, Նիգերիան ու Հոլանդիան, Պարագվայն ու Արգենտինան, Իսպանիան ու Սենեգալը, Ֆրանսիան ու Ավստրալիան, Էկվադորն ու Իտալիան, Բրազիլիան ու Չիլին։
Հիշեցնենք, որ գործող չեմպիոն Անգլիայի հավաքականը չէր հայտավորվել մրցաշարի եզրափակիչ փուլին։