«Աստանան» 2019թ. մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ 6-րդ անգամ պատմության մեջ և 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Ղազախստանի չեմպիոն:
Նախավերջին տուրից առաջ չեմպիոնները մեկ միավորով շրջանցեցին «Կայրաթին», և ոսկե մրցավազքի ճակատագիրը պետք է որոշվեր նոյեմբերի 10-ին: Սակայն կիրակի օրը Անդրեյ Արշավինի նախկին ակումբն անսպասելիորեն պարտվեց «Իրտիշային» 0:5 հաշվով:
«Տոբոլ» – «Աստանա» խաղում ամեն ինչ որոշեցՅուրի Լոգվինենկոյի միակ գոլը:
Все как всегда, все как обычно👊🏻
— FC Astana (@fc_astana) November 3, 2019
ШЕСТИКРАТНЫЕ ЧЕМПИОНЫ
🏆 🏆🏆🏆🏆🏆 pic.twitter.com/8xVV93hKBg
Տիգրան Բարսեղյանի «Կայսարը» 41 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, Կամո Հովհաննիսյանի «Ժետիսուն» 53 միավորով 5-րդն է, իսկ «Ակտոբեն», որտեղ հանդես է գալիս Մարկոս Պիզելին, 15 միավորով զբաղեցնում է վերջին՝ 12-րդ հորիզոնականը: