Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը: Տանտերերը հաշիվը բացեցին 44-րդ րոպեին: Տուգանայինի արագ խաղարկումից հետո Մայրովիչը առաջ մղեց իր թիմին:
Այդ դրվագի մասին իր կարծիքն է արտահայտել «Շիրակի» ֆուտբոլիստ Աղվան Դավոյանը, ով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Мы проявили мужество» այսպես խաղից հետո նոայի մարզիչը բնութագրեց իրենց թիմի գործողությունները, նաև նշեց, որ չեն խախտել «Արդար խաղ»-ի կանոնները։ Կադրը նայելուց հետո մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, տղամարդկությու՞ն, թե՞ ինչություն էր դա։ Հրայր Մկոյանը մոտենում է մրցակցի ֆուտբոլիստին օգնելու, իսկ իր «ընկերները» օգտվում առիթից։ Հ.Գ. Իսկ «բարձրակարգ» հայ մրցավարները, շարունակում են խորտակել հայկական ֆուտբոլը։ Կյանքը շարունակվում է, ու ժամանակը ցույց կտա, թե ովքեր ու երբ որտեղ կլինեն։ Սիրում եմ բոլորիդ «Շիրակի» նվիրված երկրպագուներ։ Դուք լավագույնն եք։