Ֆուտբոլի Գերմանիայի 2019/20 թվականների առաջնությունն ավարտված է։ Քիչ առաջ ավարտվեց վերջին՝ 34-րդ տուրը։
Երկրի չեմպիոնը՝ «Բավարիան» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Մյունխենցիներն առաջնությունն ավարտում են 82 միավորով։
Փոխչեմպիոն «Բորուսիա» Դորտմունդը վերջին տուրում անակնկալ պարտություն կրեց սեփական դաշտում։ Լյուսեին Ֆավրի թիմը 0-4 հաշվով զիջեց «Հոֆենհայմին»։ Սարգիս Ադամյանը դարձյալ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Հավելենք, որ «Հոֆենհայմը» Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել։ Նրանք առաջնությունն ավարտեցին 6-րդ տեղում։
Բացի «Բավարիայից» և «Բորուսիա» Դորտմունդից Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին նաև «ՌԲ Լայպցիգը» և «Բորուսիա» Մյունխենգլադբախը։ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել է նաև «Բայերը»։ «Վոլֆսբուրգը» կխաղա ԵԼ-ի որակավորման փուլից։
Առաջնությունը լքում են «Պադերբորն» ու «Դյուսելդորֆը», իսկ ահա Բրեմենի «Վերդերը» պարզապես փրկվեց վերջին տուրում։ Նրանք 6-1 հաշվով հաղթեցին «Քյոլնին» ու հիմա առաջնությունում մնալու հարցը կվիճարկեն 2-րդ Բունդեսլիգայի թիմերի հետ փլեյ-օֆֆում։
34-րդ տուրի բոլոր արդյունքները՝
«Աուգսբուրգ» — «ՌԲ Լայպցիգ» 1-2
«Բորուսիա» Մ․ — «Հերտա» 2-1
«Բայեր» — «Մայնց» 1-0
«Բորուսիա» Դ․ — «Հոֆենհայմ» 0-4
«Այնտրախտ» — «Պադերբորն» 3-2
«Ֆրայբուրգ» — «Շալկե» 4-0
«Ունիոն» — «Դյուսելդորֆ» 3-0
«Վերդեր» — «Քյոլն» 6-1
«Վոլֆսբուրգ» — «Բավարիա» 0-4