Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարող է հայտնվել «Էվերտոնում», տեղեկացնում է Rai-ն:
23-ամյա ֆուտբոլիստին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել Կառլո Անչելոտին, ով բարձր է գնահատում նրա խաղային որակները:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նույնպես հետաքրքրված է իտալացի կիսապաշտպանով:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Պելեգրինին անցկացրել է 18 հանդիպում ու դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ: