«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան օրենքի հետ խնդիրների է բախվել:
31-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է իմիջային եկամտից ստացած 1,37 մլն եվրո հարկերը չվճարելու մեջ: Դիեգոն օրենքը խախտել էր դեռ 2014-ին, սակայն գործի քննությունը միայն հիմա է եղել:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ Իսպանիայի դատախազությունը Կոստայի համար 6-ամսյա բանտային կալանք ու ավելի քան 500 հազար եվրոյի չափով տուգանք է պահանջել: Դատական նիստը պետք է կայանա հունիսի 4-ին:
Կոստան «Ատլետիկոյում» է 2018 թվականից, իսկ ավելի վաղ ակումբուն հանդես է եկել 2007-2009 և 2010-2014 թվականներին: