«Սելթիկի» երկրպագուներից մեկը բուռն է տոնել «Լացիոյի» դարպասը խփած գոլը Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում: Շոտլանդական ակումբը առաջին խաղակեսից հետո զիջում էր 0-1 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում 2 գոլ խփեց: Հաղթական գնդակը խփվեց հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ:
Երկրպագուն այնքան բուռն է տոնել իր թիմի հաջողությունը, որ ընկել է տրիբունայից: Ըստ ամենայնի, լուրջ վնասվածքներից նա խուսափել է:
Այս հաղթանակից հետո «Սելթիկը» 7 միավորով բարձրացել է խմբի առաջին հորիզոնական: