«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան մեկնաբանել է «Արսենալի» պարտությունը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (0:1): Էվրայի կարծիքով՝ «Արսենալի» ֆուտբոլիստներն ավելի հասուն չեն դառնում ։
«Նախ ուրախ եմ «Շեֆիլդի» համար։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Իսկ ինչ վերաբերում է «Արսենալի», ես զարմացած չեմ: 10 տարի առաջ ես նրանց երեխաներ էի կոչում, նրանք այդպես էլ մնացին և դա ճիշտ է։ Եվ իմ խոսքերում ոչ մի անհարգալից վերաբերմունք չկա խաղացողների նկատմամբ։
Նրանց խաղը գեղեցիկ էր նայվում, բայց ակումբը հաղթող թիմի նման չէր։ Ես չեմ տեսնում մի խաղացող, որը կլինի այդ թիմի առաջատարը։ Ես միշտ ուրախ էի խաղալ «Արսենալի» դեմ, քանի որ գիտեի, որ մեզ հաղթանակ է սպասվում», — Էվրայի խոսքն է մեջբերում Է Sky Sport-ը: