«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, 48-ամյա իսպանացու նշանակմամբ հետաքրքրված է «Նյուքասլը»։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբի սեփականատերերը դժգոհ են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էդի Հաուի աշխատանքից։
«Նյուքասլը» 20 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:
«Ժիրոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ տեղում է՝ «Ռեալին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միշելը կարող է փոխարինել Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։