Մոսկվայի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Լև Յաշինը ChatGPT-ի վարկածով ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ։ Երկրորդ տեղում Դինո Զոֆն է, որը հանդես է եկել «Յուվենտուսում» և Իտալիայի հավաքականում։ Երրորդ տեղը զբաղեցրել է 1966 թվականի աշխարհի չեմպիոն Գորդոն Բենքսը։
10 լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը հրապարակել է Mirror-ը։
Բոլոր ժամանակների լավագույն 10 դարպասապահները ըստ ChatGPT-ի.
Լև Յաշին (ԽՍՀՄ),
Դինո Զոֆ (Իտալիա),
Գորդոն Բենքս (Անգլիա),
Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա),
Օլիվեր Կան (Գերմանիա),
Պետեր Շմեյխել (Դանիա),
Մանուել Նոյեր (Գերմանիա),
Իկեր Կասիլյաս (Իսպանիա),
Էդվին վան դեր Սար (Հոլանդիա),
Զեպ Մայեր (Գերմանիա)։