ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է թիմի չեմպիոնությանը, որը փարիզեցիները նվաճել են Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի՝ Ստրասբուրգի հետ խաղում (1:1):
«Ֆրանսիայի չեմպիոն։ 11-րդ տիտղոսը։ Տիկնայք և պարոնայք, աշխարհ՝ Ֆրանսիայի ամենամեծ ակումբը ՊՍԺ-ն է»,- գրել է ֆրանսիացի հարձակվողը սոցիալական ցանցի իր էջերում։
ՊՍԺ-ն պատմության մեջ 11-րդ անգամ նվաճել է չեմպիոնությունն ու Ֆրանսիայի առաջնությունում հաղթանակների քանակով սահմանել է ազգային ռեկորդ։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է: