Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բարսելոնա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Էյնդհովենում։
Վերջին անգամ մրցաշարի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառվել են 2009/10 մրցաշրջանում։
Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել ավելի քան 34100 տոմս։ Նիդեռլանդնրում, որտեղ կայանալու է խաղը, կանանց ֆուտբոլի հաճախելիության նոր ռեկորդ է սահմանվելու։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին Նիդեռլանդներ-Ավստրալիա խաղում՝ 30640 հանդիսական։