«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դիմել է լոնդոնյան թիմի երկրպագուներին.
«Շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր ուրախ են իմ վերադարձով։ Եթե ինչ-որ մարդիկ գոհ չեն, կարող են պարզապես իմանալ, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմը հասցնեմ այնտեղ, որտեղ ես ուզում եմ, և նրանց տամ թիմ, որով նրանք հպարտ կլինեն:
Ես չեմ ուզում, որ սա շատ գոռոզ հնչի, բայց ես կարծում եմ, որ կարիք չկա շատ խոսել «Չելսիի» երկրպագուների հետ իմ հարաբերությունների մասին: Ես այստեղ խաղացել եմ 13 տարի, աշխատել եմ որպես մարզիչ, ունեցել եմ շատ անհավանական պահեր և մի քանի դժվար պահեր, քանի որ դա է ֆուտբոլը, բայց այն պահից ի վեր ինչ ես միացել եմ այս ակումբին շատ տարիներ առաջ, նրանք ինձ համար մեծ աջակցություն են եղել, և ես հավերժ երախտապարտ եմ դրա համար»,- ասել է Լեմպարդը: