Կիսապաշտպան Ֆլորիան Տովենը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆրանսիացու տրանսֆերին հավակնում է «Ուդինեզեն»: Այսօր ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի։
Աշխարհի 2018 թվականի չեմպիոն Տովենը նախկինում հանդես է եկել Ֆրանսիայում՝ «Գրենոբլի», «Բաստիայի» և «Մարսելի» կազմում։ Նա նաւ հանդես է եկել «Նյուքասլում» 2015-ից 2017 թվականներին։
Տովենը 2021 թվականից հանդես էր գալիս մեքսիկական «Տիգրես» ակումբում, որտեղից հեռացել է վերջերս և ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նա անցկացրել է 38 հանդիպում, դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։