«Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Արամ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Ուրարտուի» սան է, մեր առաջնությունում հանդես է եկել «Արարատում», «Լոկոմոտիվում», «Լոռիում», «Գանձասարում», «Փյունիկում», «Նորավանքում»:
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Վիտեբսկն» էր, որի կազմում նա 15 հանիպման է մասնակցել Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Արամ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականը, հրավիրվել է Ազգային հավաքական։
«Որոշեցի վերադառնալ հայրենիք և կրկին աշխատել Վահե Գևորգյանի հետ, ում պահանջներին և փիլիսոփայությանը շատ լավ ծանոթ եմ:
«Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր հորիզոնականների համար: Մեր առջև բարձր նպատակներ են դրված, որոնք պետք է իրագործենք»,- պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Քոչարյանը: