«Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դումֆրիսը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Արգենտինայի հետ հանդիպման նախօրեին խոսել է մրցակցի թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսի՞․․․ Հանդիպումը չի հաղթում մեկ խաղացող:
Սա նրա վերջին Աշխարհի առաջնությո՞ւնն է․․. Նիդեռլանդները ևս ունի առաքելություն՝ ուրախությամբ լցնել Նիդեռլանդների մարդկանց սրտերը:
Դա միակ պատճառն է, որ մենք այստեղ ենք: Մենք նպատակ ունենք, և շատ լավ թիմ ունենք: Մենք ձգտելու պատճառ ունենք, բայց ես հավատում եմ, որ թիմը վերելքի վրա է։ Թեև ակնհայտ է, որ մենք պետք է էլ ավելի լավ խաղանք»,- Դումֆրիս խոսքերն է մեջբերում NOS-ը։