Գործարար և Անյելիների ընտանիքի անդամ Լապո Էլկանը պատասխանել է ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբոր՝ Հալիֆա բին Համադ Ալ-Թանիի գրառմանը:
Ալ-Թանին երեկ լուսանկար է հրապարակել՝ Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին միասին, մակագրելով այն՝ «Հնարավո՞ր է»:
«CR7-ը «Յուվենտուսի» խաղացող է: Նրան այլ համազգեստ հագցնելը, ասես ինչ-որ արձանիկ լինի, անհարգալից վերաբերմունք է: Եթե նա փոխի թիմը, ապա ուր էլ որ նա գնա, նրան կհարգեն ինչպես տղամարդու, այնպես էլ որպես մարզիկի:
Գիտեք, ինչպես ասել է մի ջենտլմեն, ֆուտբոլը մեր կիրքն է»,- Twitter-ում գրել է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի զարմիկը: