Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի կանանց պայքարն ավարտվեց:
Ավստրալուհի Էշլի Բարտին 3 սեթում՝ 6-3, 6-7, 6-3 հաշվով պարտության մատնեց Կարոլինա Պլիշկովային: 1 ժամ 59 րոպեի ընթացքում առաջին ռակետը մրցակցի մատուցումներից խլեց 6-ը՝ սեփականներից զիջելով 4-ը:
Բարտիի անվան դիմաց գրանցվեց 7 էյս՝ մրցակցի 6-ի դիմաց:
Բարտիի համար Մեծ Սաղավարտի մրցաշարերում սա երկրորդ հաղթանակն էր: 2019 թ-ին նա հաղթել էր Ֆրանսիայի բաց առաջնությունում: