Հունիսի 25-ին Սոչիում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում թեթևագույն քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսի համար միմյանց դեմ կմրցեն հայ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Հայկ Շահնազարյանը: Այս մասին հաղորդում է Punch Boxing Promotion-ը:
«Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանի համար այս մենամարտը կլինի 25-րդը: Նշենք, որ Շահնազարյանը նույպես նախկինում համագործակցում էր Punch Boxing ընկերության հետ: Երկու բռնցքամարտիկներն էլ ծանոթ են միմյանց և բազմաթիվ սպարինգ մենամարտեր են անցկացրել: Կարելի է ասել, որ երկուսն էլ ոչնչով չեն զիջում միմյանց, այդ պատճառով Սոչիում կայանալիք հայկական դերբին հսկայական հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղացիների, այլ նաև հայաստանցի երկրպագուների շրջանում:
Նշենք, որ մենամարտը կայանալու է Սոչիի WOW Arena, Krasnaya Polyana մարզադահլիճում: Բռնցքամարտի սիրահարներին հրավիրում ենք ներկա գտնվելու կարևորագույն այս մենամարտին: Երկու բռնցքամարտիկներին էլ ցանկանում ենք, որպեսզի լիարժեք դրսևորեն իրենց ռինգում: Թող հաղթի ուժեղագույնը»,-ասված է հայտարարությունում: