Ավարտվեց Ֆրանսիայի առաջնության 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքում Ֆրանսիայի չեմպիոն դարձավ «Լիլը»:
Վերջին տուրում «Լիլը» 2-1 հաշվով հաղթեց «Անժերին»: Չեմպիոնական գոլը խփեց Բուրաք Յիլմազը:
Երկրորդ տեղը գրավեց ՊՍԺ-ն, որն իր հերթին 2-0 հաշվով հաղթեց «Բրեստին»:
ՉԼ-ի հաջորդ խաղարկության 3-րդ ուղեգիրը նվաճեց «Մոնակոն». «Լիոնը» անակնկալ պարտություն կրեց «Նիցցայից» ու «Մարսելի» հետ Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճեց:
Կոնֆերենցիալ Լիգայի ուղեգրին տիրացավ «Ռենը»:
Վերջին անգամ «Լիլը» չեմպիոն հռչակվել էր 2010/11 մրցաշրջանում, իսկ դրանից առաջ՝ 1953/54 մրցաշրջանում:
Խփած
27 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Կիլիան Մբապեն՝ ՊՍԺ-ից: