«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ցանկություն է հայտնել կարիերան վարձակալությամբ այլ թիմում շարունակելու։
Marca-ն տեղեկացնում է, որ «Ռեալ Սոսիեդադը» պատրաստ է վարձակալել Էդեգորի տրանսֆերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի ֆուտբոլիստը երջանիկ չէ Մադրիդում ստացած խաղաժամանակից ու ցանկանում է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել։
Էդեգորը դուրս է մնացել «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղի հայտացուցակից ֆիզիկական խնդիրների պատճառով։