«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ֆուրջել Նարսինգը Vbet Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Նոայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-1) պատասխանել է լրագրողների հարցերին.
«Լավ արդյունք է: 2 շաբաթ առաջ էլ պետք է հաղթեինք «Նոային», սակայն ոչ-ոքի գրանցվեց: Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի: Տարօրինակ մրցաշրջան է: Շատ են հետաձգված խաղերը: Կորոնավիրուսն ամենավատ բանն է այս պահին աշխարհում: Հուսով եմ՝ բոլորը առողջ են: Դա է ամենակարևորը»,-ասել է Նարսինգը:
Մանրամասները՝ տեսանյութում.