Իսկ ինպիսի՞ն կլինեին հայտնի ֆուտբոլային ակումբների տարբերանշանները, եթե դրանք պատկերված լինեին մուլտֆիլմերի հերոսների մոտիվներով։ Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել այդ հարցին և առաջարկում ենք ձեզ ծանոթանալ ակումբների նոր տարբերանշաններին՝ ըստ ArmSport-ի։
Իհարկե, այս ամենին պետք է մոտենալ հումորով, դժվար թե առաջիկայում մեր պատրաստած տարբերանշանները իրականում կիրառվեն այդ ակումբների կողմից, չնայած․․․ 🤔
Նշենք, որ նկարների ձախ կողմում ակումբների ներկայիս պաշտոնական տարբերանշաններն են, իսկ աջ կողմում՝ մեր պատրաստած։
Համեստ «Լեսթերն», ինչպես աղվես Ռոբին Հուդը, մեծ հաճույքով միավորներ է «գողանում» անգլիական հարուստ ակումբներից։
«Վալենսիան» ներկա պահին դժվար ժամանակներ է ապրում, այնպես որ, «չղջիկներին» Բեթմենն այժմ հաստատ չէր խանգարի։
Նոր մրցաշրջանից առաջ կազմը երիտասարդացրած «Չելսիի» տարբերանշանը տրամաբանական կլիներ տեսնել պատանի Սիմբայի կերպարով։
Հիշո՞ւմ եք նավաստի Պապպային։ Պապպայը հաճախ պահածոյացված սպանախ էր ուտում, որպեսզի մի քանի անգամ ավելացնի իր ֆիզիկական ներուժն ու հաղթահարի տարբեր արգելքներ։ Իտալական «Սամպդորիան» այդ առումով նման է մեր նավաստի հերոսին․ մի քանի մրցաշրջանը մեկ գենուացիները, ասես, սպանախի պահածոն չարաշահած ահաբեկում են Ա Սերիայի մյուս ակումբներին և հասնում անակնկալ արդյունքների․․․
Այսպիսին կլիներ «Լիլի» տարբերանաշանը, եթե ֆրանսիական ակումբի խորհրդանիշը լիներ միշտ ժպտերես Սկուբի Դուն։
Չե՞ք կարծում, որ Դորտմունդի «Բորուսիայի» տարբերանշանում ինչ որ բան պակասում է։ Մենք որոշել ենք լրացնել այդ բացը։ Տարբերանշանի մեր տարբերակում մեղուն մեդիտացիա է անում՝ ինպես Հոլանդն է տոնում իր գոլերը։
«Վուլվերհեմթոնը» վերջին երկու մրցաշրջաններում մեծ սիրով խաղում էր անգլիական գրանդների նյարդերի հետ, այնպես որ, նոր մրցաշրջանում անգլիական ակումբներին կարելի է մեկ ուղերձ հղել՝ “Ну, погоди!”.
Իսկ այսպիսին կլիներ «Բենևենտոյի» տարբերանշանը, եթե այն լիներ ճապոնական ակումբ։
Ժամանակին Ա Սերիայում հանդես եկող «Կատանիային», որը ներկայումս ներկայացնում է Սերիա C-ն, կրկին կօգնի վերելք ապրել միայն Դամբո թռչող փղիկը։
Լիգա 1-ի նորեկ «Լորյանը» վերջապես գտավ իր տեղը ֆրանսիական ֆուտբոլային էլիտայում, ինչպես Նեմո ձկնիկը գտավ տունդարձի ճանապարհը։
Լիգա 1-ի ևս մեկ նորեկի՝ «Լանսի» տարբերանշանի վրա պատկերված է ամրոցի պաշտպանական հենակետ։ Կկարողանա՞ «Լանսը» այս մրցաշրջանում դիմակայել այլ ակումբների պաշարմանը, թե՞ Բաբա Յագայի քայլող խրճիթի նման կշարունակի տեղափոխվել մեկ դիվիզիոնից մեկ այլ դիվիզիոն։
Բագիրա՛, այդ դու ե՞ս («Սան Ջիովանի», Սան Մարինո)
Հյուսիսիռլանդական «Ուորենփոյնթ» ակումբին Բաքս Բանին մեծ ճանաչում կբերեր կղզու սահմաններից դուրս։
Իսկ Սալվադորը ներկայացնող «Ինդեպիենդետե» ակումբի տարբերանշանը Ձեզ ոչ ոքի չի հիշեցնո՞ւմ։
Այո՛-այո՛, դա մեզ բոլորիս հայտնի ուրվական Կասպերի նմանակն է։
Դիսնեյը իր նոր՝ «Մուլան» ֆիլմում չի ընդգրկել այս մուլտֆիլմի ամենասիրված հերոսներից մեկին՝ վիշապ Մուշուին։ Միգուցե «Պորտո՞ւն» ապաստան տա մեր շատ սիրելի հերոսին։
Անգլիական «Իսթլի» ակումբին մեր ուրախ ինքնաթիռը հաստատ նոր հաջողություններ կբերի։
Համաձայնե՛ք, որ Պակահոնտասի կերպարով բելգիական «Գենտի» տարբերանշանն ավելի գեղեցիկ տեսք ունի։
Եվ վերջում մի հետաքրքիր պատմություն «Կիևո» համեստ ակումբի մասին, որը տեղակայված է Վերոնայի արվարձաններում: Դժվար չէ կռահել, որ «Վերոնան» քաղաքի հիմնական թիմն էր, և նրա երկրպագուները միշտ ծաղրում էին 2700 բնակչություն ունեցող փոքրիկ գյուղի սիրողական ակումբին՝ «Կիևոյին»: Մի անգամ նրանք վիրավորեցին իրենց հարևաններին՝ պնդելով, որ ավանակներն ավելի շուտ կսովորեն թռչել, քան «Կիևոն» կհասնի Ա Սերիա:
Այնուամենայնիվ, թիմն ի վերջո դուրս եկավ իտալական բարձրագույն դիվիզիոն և ստացավ «թռչող ավանակներ» հպարտ մականունը: Հարկ է նշել, որ թռչող ավանակը նույնպես դարձել է ակումբի խորհրդանիշը, չնայած ակումբային տարբերանշանում պատկերված է միջնադարյան հեծյալ:
Դե ինչ, մենք էլ կշտկենք այդ անարդարությունը՝ մեր հարգանքը ցուցաբերելով թռչող ավանակին։
Վար Բաբայան