Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը գալիք ամառ ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, դանիացի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Իտալական գրանդը ջանքեր է գործադրելու ամռանը ֆուտբոլիստւ հետ պայմանագիր կնքելու համար։
Հաղորդվում է, սակայն, որ Էրիկսենի համար մղվող պայքարում ակտիվ է շարունակում մնալ Մադրիդի «Ռեալը»։ Ավելին, 27-ամյա ֆուտբոլիստը, կարծես թե, ավելի հակված է կարիերան շարունակել հենց Իսպանիայի մայրաքաղաքում։
2020-ի ամռանը Էրիկսենի պայմանագրի ժամկետը լրանում է «խթանների» հետ։