ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվան Ֆրանսիայի Գավաթի՝ «Սենտ-Էտյենի» հետ եզրափակիչ խաղից հետո (1-0) խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին։
«Ցավալի է, երբ Կիլիանի դեմ այդպես կոպիտ են խաղում, բայց ուրախ ենք, որ կարողացանք նվաճել տիտղոսը։ Շատ դժվար խաղ էր։ ՊՍԺ-ն այնքան էլ վստահ տեսք չուներ։ Մի կողմից, ցավում եմ Կիլիանի համար։ Մյուս կողմից՝ ուրախ եմ հաղթանակի համար։ Հուսով եմ՝ Մբապեն հնարավորինս շուտ կապաքինվի, նա անփոխարինելի խաղացող է»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ հանդիպման 21-րդ րոպեին Կիլիան Մբապեն ծանր վնասվածք էր ստացել: Հարձակվողը վնասել է ոտնաթաթը: