Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան մոտ է «Ալ-Սադդ» տեղափոխվելուն, հաղորդում է Cadena Ser-ը:
Կասորլային հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է քաթարյան ակումբի գլխավոր մարզիչ Չավիին:
35-ամյա ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխվել «Ալ-Սադդ», քանի որ իսպանական ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամռանը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման ու դարձել ՝ 12 գոլի ու 7 գոլային փոխանցումների հեղինակ: