Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Շիրակի» հետ:
Առաջին խաղակեսում տանտերերին առաջ մղեց Սարգիս Շահինյանը՝ Դեսիրեի փոխանցումից հետո մեկ հպումով գրավելով մրցակից դարպասը:
2-րդ խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ «Շիրակի» և ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն դարձավ փայլուն գոլի հեղինակ, փրկելով իր թիմին պարտությունից: Այս գոլը Կոնեի համար 16-րդն էր ընթացիկ առաջնությունում:
Այս խաղից հետո «Լոռին» 35 միավորով 2-րդն է: «Շիրակը» 33 միավորով 5-րդ տեղում է: