«Յուվենթուսի» կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին կարող է վերադառնալ Ֆրանսիա, հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիոնը»։ Ֆրանսիական ակումբին, սակայն, հեշտ չի լինելու Մաթյուիդիի տրանսֆերը գնելը, քանի որ թուրինյան ակումբի մարզչական շտաբը հայտնել էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտնում է իրենց ծրագրերի մեջ։
Մաթյուիդիի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ ավարտվում է 2021 թվականին։